ԱՄՆ-ն ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին ռուսական ավիափոխադրողներից խուսափելու կոչ է արել
ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը հաղորդագրություն է տարածել և ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անվտանգային հերթական նախազգուշացումն արել: Հաղորդագրության մեջ նշվում է` ռուսական ավիափոխադրողները շարունակում են գործել Հայաստանում:
ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Դաշնային ավիացիոն վարչությունը իջեցրել է Ռուսաստանի օդային անվտանգության վարկանիշը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիոն մարմինը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անվտանգության չափանիշներին ռուսական ավիափոխադրողների գործունեության վերահսկման համար։