Հայաստանի ազգային ագրարային համալսարանում լուծարվել է հեռակա ուսուցման դեպարտամենտը, որոշում է կայացվել միավորել 6 ամբիոններ
Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 2-ին կայացած ագրարային համալսարանի գիտական խորհրդի նիստում որոշվել է միավորել 6 ամբիոններ, ինչպես նաև լուծարել հեռակա ուսուցման դեպարտամենտը:
Ամբիոնների միավորումը կապված է ուսանողների թվաքանակի նվազման, ինչպես նաև դասախոսների հաստիքների կրճատման հետ: Հեռակա ուսուցման դեպարտամենտի լուծարումը ունի մի քանի նպատակ: Ագրարային համալսարանի առկա ուսուցման համակարգում սովորողների թիվը մի քանի անգամ պակաս է հեռակա ուսուցման համակարգում սովորողների թվաքանակից: Համալսարանի 5 ֆակուլտետներից Ագորբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ ընդունվել է 31 դիմորդ, Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ, Ագրոնոմիական ֆակուլտետ ընդունվել է 3-ական դիմորդ, իսկ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ ընդունվել է 0 դիմորդ: Որպեսզի տպավորություն ստեղծվի, որ ֆակուլտետներում սովորում են ուսանողներ, որոշվել է հեռակա ուսանողներին բաշխել ֆակուլտետների միջև:
Մյուս խնդիրը, ավելորդ դժգոհություններից խուսափելու համար, ֆակուլտետների դեկանատները չլուծարելն է և դեկաններին ու աշխատակազմին դեռևս անգործ չթողնելն է: