Հյուսիսային Կորեան իրեն միջուկային պետություն է հռչակել
ԿԺԴՀ Գերագույն Ժողովրդական Ժողովն ընդունել է «Միջուկային ուժերի քաղաքականության մասին» օրենքը, որն իրավաբանորեն ապահովում է միջուկային պետության կարգավիճակը։
ԿԺԴՀ-ն նաև ընդգծել է, որ չի բանակցելու ապամիջուկայնացման շուրջ, քանի որ միջուկային զենք ունենալը նրա օրինական և անօտարելի իրավունքն է։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ուրբաթ օրը հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։
Օրենքը պարունակում է կետեր միջուկային ուժերի կառուցվածքի և հրամանատարության, նպատակների, միջուկային ուժերի օգտագործման պայմանների և. համապատասխան որոշում կայացնելու կարգի մասին։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ ԿԺԴՀ-ն, լինելով պատասխանատու միջուկային տերություն, միջուկային զենք չի փոխանցի այլ երկրների, չի կիսի միջուկային տեխնոլոգիաները, սարքավորումները և դրանց արտադրության համար նյութերը։