ԱՄՆ-ն և ԵՄ-ն ողջունում են հայ զինծառայողների տեղափոխումը Բաքվից Երևան
ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունում է Ադրբեջանի կողմից հինգ հայ զինծառայողների տեղափոխումը Հայաստան։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք ողջունում ենք հայ զինծառայողների վերադարձի մասին լուրը, որը դրական զարգացում է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի համար: Հուսով ենք, որ մնացած բոլոր ձերբակալվածները շուտով կվերադառնան իրենց տները, և որ Ադրբեջանը և Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել վստահություն ձևավորել և լուծել առկա տարաձայնությունները»,- ասել է Պետքարտուղարության մամուլի քարտուղարը։
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր հերթին ասել է, որ Ադրբեջանի կողմից հինգ հայ զինծառայողների տեղափոխումը Հայաստան հումանիզմի կարեւոր ժեստ է։
«Մենք ողջունում ենք օգոստոսի 31-ին Բրյուսելում ղեկավարների հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից հինգ հայկական զինվորների տեղափոխման մասին լուրը: Սա կարևոր մարդասիրական ժեստ է: Հատկանշական է նաև, որ տեղափոխումն իրականացվել է առանց միջնորդների»,- գրել է Կլաարը Twitter-ում: