Տոկիոն արևային մարտկոցները պարտադիր կդարձնի բոլոր նոր շենքերի համար
Տոկիոյի կառավարությունը մտադիր է 2025 թվականի ապրիլից բոլոր նոր շենքերում, ներառյալ առանձին բնակելի շենքերում, էլեկտրաէներգիա արտադրելու համար պարտադիր դարձնել արևային մարտկոցների տեղադրումը։
Այս միջոցառումն ուղղված է Ճապոնիայի մայրաքաղաքի տարածքում հանքային վառելիքի օգտագործման զգալի կրճատմանը։
Դրանով նախատեսվում է մինչև 2050 թվականը ապահովել ածխաթթու գազի արդյունաբերական և ավտոմոբիլային արտանետումների ամբողջական դադարեցումը մթնոլորտ: Մինչև 2030 թվականը ակնկալվում է, որ դրանք կկրճատվեն 46 տոկոսով՝ 2013 թվականի մակարդակների համեմատ։