Եղիսաբեթ II-ի վերջին լուսանկարում անսովոր դետալ է նկատվել
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի վերջին լուսանկարներում անսովոր դետալ է նկատվել։ Այդ մասին մատնանշել է Newsweek պորտալը։
Հրատարակությունը հրապարակել է թագուհու կադրերը, որոնք նկարահանվել են Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասի հետ հանդիպման ժամանակ։
«Արված լուսանկարներում երևում է թագուհու աջ ձեռքի կապտուկը, և նկատվում է լավ տրամադրությունը»,- ասվում է գրառման մեջ։
Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ի երեկոյան։ Մեծ Բրիտանիայի թագավոր է դարձել Եղիսաբեթ II-ի 73-ամյա որդին՝ Չարլզը։