Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Հասարակություն

Դումանյանին ակադեմիական քաղաքն էլ չի օգնել․ Փաշինյանը կրթության «հերն անիծում է», իսկ նա աչք է փակում դրա վրա՝ պաշտոնին մնալու համար

«Նպատակը՝ որակյալ կրթություն»․․․ արտահայտությունը բերանին ծամոն սարքած Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը կիսում է իր գլխավոր գերագույնի տեսակետը, թե բուհերն Աշտարակ տեղափոխելն անհրաժեշտություն է․․․

Նա անգամ չզլացավ փնովել Մայր բուհն ու այն անվանել, մոտավորապես, ոչ արդիական։ Համենայնդեպս, ԿԳՄՍ նախարարն ասաց, որ «ԵՊՀ-ն շատ վաղուց չի համապատասխանում ոչ մի չափորոշիչի՝ ո՛չ լսարանների, ո՛չ հագեցվածության, ո՛չ սանհանգույցների քանակի առումով․․․»

Իհարկե, պարզ չէ, թե, ասենք, քանի սանհանգույց պետք է ունենա համալսարանը, որը կարող է կրթության որակը բարձրացնել, բայց ակնհայտ է, որ այդ սանհանգույցներից օգտվելով են բուհերից դուրս եկել բազում լավ մասնագետներ ու իրենց կարիերայով դրսևորվել տարբեր ոլորտներում՝ դրական արդյունքներ գրանցելով` բավականին դրական արդյունքներ։

Ի դեպ, այսօր արդեն նախարար դարձած Դումանյանը ևս ժամանակին այդ դպրոցն է անցել, բայց NEWSPRESS.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ միայն Աշտարակում բուհական ակադեմիա ստեղծելով կարելի է բարձրացնել կրթության որակը։ 

«Ես իմ դիպլոմային աշխատանքն այստեղ (նկատի ունի Հայաստանում-հեղ․) չկարողացա գրել, պատկերացնո՞ւմ եք, իմ աշխատանքը։ Ես գնացել եմ Գերմանիա, որ այնտեղ ակադեմիայում կարողանամ գրել, որովհետև այնտեղ շենքը տրամադրող է»,- ասաց նա մեզ հետ զրույցում՝ հավելյալ վստահություն հայտնելով, որ ակադեմիական քաղաքը դրական ազդեցություն կունենա։

Ի դեպ, նույն վստահությամբ Դումանյանը չկարողացավ պատասխանել NEWSPRESS.am-ի հարցին, թե կոնկրետ երբ պատրաստ կլինի այդ «հրաշք» քաղաքը։

«Դե դա շինարարական հարց է, չեմ կարող կոնկրետ ասել»,- ասաց նա։

Ճշտող հարցին, թե որքա՞ն՝ մեկ, երկու, երեք, չորս տարի՞, Դումանյանն արձագանքեց․ «Ես մասնագետ չեմ, չեմ կարող ասել»։

Մասնագիտությունը՝ մասնագիտություն, բայց այս տրամաբանության մեջ հազիվ թե կարելի լինի Դումանյանին, որպես մանկավարժ, մասնագետ համարել։ Նա պետք է հասկանա, որ եթե բուհերը զուտ մեխանիկորեն խոշորացվեն ու տեղափոխվեն Երևանից իր նշած ակադիմիական քաղաք՝ գեղեցիկ շենքով, բարեկարգ լսարաններով ու անգամ բավարար քանակի սանհանգույցներով, ապա դա չի կարող ապահովել կրթության որակ։

Իհարկե, ակադեմիական քաղաք ունենալու գաղափարն ինքնին վատը չէ, բայց հարկ է նկատել, որ բուհերի քանակը 16-ից կրճատվում է՝ հասնելով 8-ի, հետևաբար կրճատվում են նաև մեծաթիվ դասախոսներ, բացի այդ, արհեստականորեն դժվարացնում են ուսանողների ու դասախոսական կազմի ճանապարհը դեպի ուսհիմնարկ։

Այնպես որ, բուհերն Աշտարակ տեղափոխելով՝ ստեղծվելու են անհարմարություններ, լրացուցիչ ծախսերի կարիք է լինելու՝ հանրակացարանային ֆոնդ, գուցե նաև հարկ լինի որոշ դասախոսներին ապահովել բնակարաններով՝ ամենօրյա երկար ճանապարհ գնալուց ազատելու համար։

Այս հանգամանքները չեն կարող չանտեսվել, եթե իսկապես դու քեզ մասնագետ ես համարում, բայց արի ու տես, որ ոչ մասնագետ վարչապետի հրահանգով, իրեն մասնագետ համարող նախարարը «գծերից ընկել» ու շարժվում է վերադասի թելադրանքով ու նրա քմահաճույքով։

Փաշինյանն ինքը, ակադեմիական քաղաք հիմնելու իր թեզը հիմնավորեց նրանով, թե իբր ընդունելության վերջին քննությունները ցույց են տվել, որ կրթությունն աղետալի վիճակում է, քանի որ բուհերում տեղերի 60 տոկոսը մնացին թափուր․․․

Հարց է առաջանում՝ եթե ծախսվեն միլիարդավոր դրամներ ու կառուցվի կառավարության ներկայացրած բոլոր ստանդարտներին համապատասխանող քաղաքը՝ կլուծվի՞ թափուր տեղերի խնդիրը․․․ իհարկե ո՛չ։

Ի վերջո, թափուր տեղերի պատճառը պետք է փնտրել լրացուցիչ պարապմունքների համար ծախսվող գումարների ու ուսման վարձավճարների հարցում։

Մարդիկ գումար չունեն, որպեսզի լրացուցիչ պարապմունքների տան իրենց երեխաներին, հետո էլ նրանց ուսման համար վճարեն, իսկ մայրաքաղաքից դուրս մարզ ուղարկելը կավելացնի այս ծախսերը։ 

Պետք չէ լինել գիտնական՝ այս ամենը հասկանալու համար։

Պարզ տրամաբանությունն էլ հուշում է, որ ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակը մեծ փողեր լվանալն ու, ինչպես նախարարն էր ասում՝ բուհերի նախկին շենքերը վաճառելն է՝ իբր կառավարության արտաքին պարտքերը մարելու համար։

Բուհերն Աշտարակ տեղափոխելու փոխարեն, թերևս Երևանում եղած բուհական շենքերին է պետք ուշադրություն դարձնել՝ դրանք համապատասխանեցնելով ժամանակակից կրթական չափանիշներին, բարձրացնել դասախոսների և ուսուցիչների աշխատավարձերը, և ոչ թե, Փաշինյանի նման, ուրախանալ ու ծիծաղելով ասել, թե՝ ուսուցիչները դպրոցներից դուրս են գալիս՝ պարեկ աշխատելու համար, որովհետև ուսուցչի աշխատավարձն ավելի ցածր է․․․

Ու այս ֆոնի վրա երկուսից մեկը՝ կամ զուր է կրթության նախարարը մեկնել Գերմանիա՝ ակադեմիական քաղաք՝ իր աշխատանքը գրելու, քանի որ այդպես էլ մասնագետ չի դարձել ու գլուխ չի հանում ոլորտից, կամ էլ պարզապես նա վերադասին հաճոյանալու համար աչք է փակել ու չի տեսնում, որ նա կրթության «հերն անիծում է․․․»

Արմինե Մկրտումյան