Լիզ Թրասը Դաունինգ Սթրիթում սահմանել է արտաքին տեսքի խիստ կանոններ
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասը նախազգուշացրել է Դաունինգ Սթրիթի աշխատակիցներին, որ նրանք պետք է հետևեն իրենց արտաքին տեսքին:
Փողկապներն այժմ Դաունինգ Սթրիթի աշխատակիցների հագուստի կոդի պարտադիր տարրն են: Այսպիսով, Թրասը փորձում է քաղաքական գործիչների ավելի խիստ կերպար ստեղծել։
Թրասը հայտնել է իր մտադրությունը փոխել դրես կոդը նույնիսկ պաշտոնական նշանակումից առաջ։ Բորիս Ջոնսոնը հաճախ հանրության առաջ հայտնվում էր խճճված մազերով և խառնաշփոթ հագնված։
Մեծ Բրիտանիայի վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսին հաճախ էին տեսնում մաշված հագուստով։ Նա հազվադեպ էր փողկապ կրում, զգեստապահարանի նրա սիրելի իրերն էին բրդյա մեծ շարֆերը, լայն տաբատները, բեյսբոլի գլխարկները և շապիկները: