ԱՄՆ-ում խոսել են ռուսական նավթի ապագա գնի մասին
Ռուսական նավթի գինը պետք է սահմանվի շուկայական մակարդակով։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգը, գրում է Reuters-ը։
«Գները պետք է համապատասխանի կամ լինի այն պատմական գների մակարդակի սահմաններում, որը սահմանել է ռուսական շուկան», - ասաց պաշտոնյան:
Միևնույն ժամանակ, գնից պետք է հանվեն գնային հավելավճարները, որոնք առաջացել են Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո և դրան հաջորդած էմբարգոյի հետևանքով։
«Կան մի քանի հիմնական կետեր, որոնք մենք դիտարկում ենք, թե ինչպես պետք է ի վերջո սահմանվեն գները», - ավելացրել է Էլիզաբեթ Ռոզենբերգը: