Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, փորձե՞լ եք հետևել, թե 24/7 ռեժիմով Հայաստանով մեկ և Սփյուռքում ինչ հաղորդումներ և ինչ բովանդակությամբ լուրեր են․ Ճշմարիտյան

Ասում եք՝ «հասարակությունն անտարբեր է…», «երիտասարդությունն անտարբեր է…», «մարզերում ակտիվ չեն…», «սփյուռքում ակտիվ չեն…», այս է, այն է, սրանք այս արեցին, նրանք այն արեցին, այս են անելու, այն են անելու, բայց մարդիկ անհանգիստ չեն, և այլն, և այլն։ Պարզ է, հասկանալի է արդարացի բողոքն ու հուզմունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը: 

«Սակայն, երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, փորձե՞լ եք հետևել, թե 24/7 ռեժիմով Հայաստանով մեկ և Սփյուռքում ինչ հաղորդումներ և ինչ բովանդակությամբ լուրեր են սփռվում համարյա բոլոր ռադիոալիքներով ու հեռուստաալիքներով, նաև ամենաշատ դիտում ունեցող սոցցանցային աղբյուրներով։

Ի՞նչ Արցախի խնդիր, ի՞նչ Հայաստան, ի՞նչ Սփյուռք, ի՞նչ խոշտանգվող, սպանվող ռազմագերիներ, կամ ի՞նչ անհետ կորածներ, չճանաչված աճյուններ…

Անվտանգություն, մարդկային ու տարածքային կորուստներ, արհավիրք, կամ ազգային աղետ՝ իսպառ մոռացված և բացակայող թեմաներ են, լիովին առհամարված իրականություն։ Հիմնական տեղեկատվական դաշտում նման «կոնտենտ» չկա՝ պարզապես գոյություն չունի, իսպառ վերացած է։ Մեքենայի մեջ միացրեք ցանկացած ռադիոալիք, կամ տանը՝ հեռուստացույցը, և կհամոզվեք։

Հետաքրքիր է, իսկ այդ ինչպե՞ս, կամ այլ կերպ ինչպե՞ս պետք է Հայաստանում և Սփյուռքում Հայ հասարակության առավել լայն շրջանակները լիարժեք տեղեկանան ստեղծված իրադրության, իրական սպառնալիքների և իրենց անվտանգության, կամ օրհասական վտանգների մասին, որպեսզի համարժեք արձագանք ձևավորեն՝ թռուցիկներո՞վ…

Մարզերում իսկի տեղյակ չեն, թե Երևանում ով ինչ է անում, ովքեր և ինչի համար են պայքարում:

Մի քանիսն էլ կան, ասում են՝ «…ժողովրդին չի հետաքրքրում…»։

Այստեղ խնդրում եմ շատ ուշադիր, որովհետև երկար տարիներ ծեծված հարց է: Մի պահ ենթադրենք, թե իրոք այդպես է, և չի հետաքրքրում.

այդ դեպքում, ո՞րն է իրողությունը`

արդյոք լրատվությո՞ւնն է ենթարկվում պահանջարկին, թե՞ հենց լրատվությունն է ստեղծում համապատասխան պահանջարկի տեսակը, որակն ու քանակը, այսինքն՝ հետաքրքրությունը, իսկ հետո ինքն էլ բավարարում իր իսկ ստեղծած պահանջարկը։
Պետք է միշտ հիշել՝ հետաքրքրություններ առաջացնողն էլ են լրատուները, դրանք մարողն էլ։ Իսկ թե ովքեր են թելադրում լրատուներին՝ դժվար չէ կռահել։

Հետո էլ զարմանում ու վրդովվում ենք, թե ինչ-որ մարդիկ Երևանում սրա նրա համերգին ու ներկայացմանն են այցելում, ծափահարում, և նույնիսկ ռեստորաններում նկարվում են հետները։

Համոզված կարելի է պնդել, որ նույնիսկ Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք բացարձակապես ոչինչ չգիտեն, և միգուցե տեղյակ չեն, որ թշնամին Հայաստանից տարածքներ է գրավել, և որ Արցախի մեծ մասը հանձնվել է:

Ինչ մնաց՝ Վլադիվոստոկում…

Վերը նշվածին եթե գումարվում է դաժանորեն խաբված, բայց քիչ թե շատ տեղյակների հոգեբանական պաշտպանական մեխանիզմը, այն է՝ իրականության մերժումը, ապա պատկերն ամբողջական է դառնում»։