Հայկ Մարությանի՝ ռեստորանի շինարարության թույլտվություն տալու գործով նյութերն «անհետացել են»․ News.am
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայնման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն տալու գործով նյութերն «անհետացել են»։
Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ գործով նյութերը ոստիկանությունից ուղարկվել է դատախազություն, որտեղից էլ՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեից, երկրորդ օրն է՝ մեզ հետ զրույցում վստահեցնում են, որ այս գործով կոմիտեում նյութեր չկան.
«Որևէ տեղեկություն չունենք»,- ասացին կոմիտեից։
Փաստացի ստացվում է, որ Դատախազությունը չի հերքում, որ այդ գործով նյութեր նախապատրաստվել են, սակայն, թե ո՞ր կառույցում են քննվում դրանք՝ պարզ չէ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում