Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն հաջորդ շաբաթ
Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ Սամարղանդում կքննարկեն «հացահատիկային գործարքի» իրականացման հետ կապված իրավիճակը, ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դա հնարավոր է և անհրաժեշտ, և արդեն պատրաստվում է Պուտինի և Էրդողանի զրույցը, որը, ինչպես և մենք ակնկալում ենք, տեղի կունենա Սամարղանդում։ Այս խոսակցությունն իսկապես ուշացած է», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Նշենք, որ հաջորդ շաբաթ Սամարղանդում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։