Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ հռչակագիր են ստորագրել
Բաքվում տեղի է ունեցել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ Ադրբեջան-Ռուսաստան-Իրան առաջին եռակողմ հանդիպման արդյունքներով հռչակագրի ստորագրման արարողությունը։
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմին։
Կողմերը կարևորել են միջանցքի զարգացման համատեքստում տրանսպորտային, տարանցիկ և ընթացակարգային հարցերը լուծելու համար աշխատանքային խմբի ստեղծումը և մտադիր են առաջին հանդիպումը անցկացնել մեկ ամսվա ընթացքում։
Բացի այդ, Ադրբեջանը, Իրանը և Ռուսաստանը մտադիր են մեկ ամսվա ընթացքում պատրաստել Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ և միջանցքում ինտեգրել իրանական Չաբահար նավահանգիստը։