Բաքվում անցկացվում է ՆԱՏՕ-ի դասընթաց
Բաքվում ՆԱՏՕ-ի Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության ծրագրի շրջանակներում անցկացվում է դասընթաց՝ պաշտպանության նախարարության և պետական այլ գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների համար։
Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ դասընթացի ընթացքում մասնակիցներին տրամադրվում են ճեպազրույցներ տարբեր թեմաներով, անցկացվում են թեմատիկ բանավեճեր, անցկացվում են նաև գործնական խմբակային պարապմունքներ։