Եթե Ուկրաինան հրաժարվի կռվելուց, ապա կդադարի գոյություն ունենալ.ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն կարծում է, որ եթե Ուկրաինան հրաժարվի կռվելուց, ապա կդադարի գոյություն ունենալ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նա վստահեցրել է, որ դաշինքը մտադիր է Կիևին երկարաժամկետ զենք մատակարարել։
«Մենք կաջակցենք Ուկրաինային ապագայում և կօգնենք Ուկրաինային խորհրդային զենքից անցնել մեր չափանիշներին համապատասխան զենքի», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: