Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Վազող տողեր

73 մարդ` 24 նստատեղ ունեցող ավտոբուսում, իրար գրկած ուղևորներ, «մուննաթով» վարորդներ. Երևանի տրանսպորտի թշվառությունն ու աջուձախ փիառվող քաղաքապետերը (լուսանկարներ)

Երևանի տրանսպորտը շարունակում է մնալ անմխիթար վիճակում: Թերևս ամռանն է, որ փոքր-ինչ «թեթևանում է» հանրային տրանսպորտի աշխատանքը՝ պայմանավորված դպրոցներում և բուհերում արձակուրդով, նաև՝ շատ աշխատողների արձակուրդում գտնվելով: 

Սակայն, սեպտեմբերը գալուն պես քաղաքային իշխանությունները կրկին դառնում են «ամենահիշվողը» քաղաքացիների շրջանում, իհարկե՝ վատ առումով: 

Իշխանության աջակցությամբ, ժողովրդի էյֆորիայի օգնությամբ քաղաքապետ դարձած Հայկ Մարությանը փորձեց սկսել լուծել հարցը, դեռևս 2018-ին հայտարարելով, թե՝ «Տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման համար առնվազն երկու տարի ժամանակ է պետք» և իհարկե, չէր մոռացել հիշատակել նախկիններին, և գեղեցիկ հայտարարություններով տեղավորվել այն ժամանակվա իշխանության ետնամուտքում: 

Անցել է ոչ թե 2, այլ 4 տարի, բայց այս իշխանության կողմից նշանակված` այն ժամանակ տեղակալ, հիմա էլ քաղաքապետ աշխատող Հրաչ Սարգսյանի օրոք որևէ դրական շարժ չկա: Առավոտյան և հատկապես աշխատանքային օրվա վերջում, մարդիկ կարող են ընդհուպ մինչև 1 ժամ մնալ կանգառում ու այդպես էլ չհաջողացնեն խցկվել այս կամ «Գազելը» կամ ավտոբուսը: 

NEWSPRESS.am-ի թղթակիցը խնդիրն ուղևորի տեսանկյունից հասկանալու համար սեպտեմբերի 8-ին, ժամը 17:45-ից եղել է Մաշտոցի պողոտայի՝ Սարոյանի արձանի հարակից կանգառում, այնուհետև փորձել հասնել Երևանի ծայրամասերից մեկը՝ Հարավ-արևմտյան թաղամաս:

33, 70, 77 համարի միկրոավտոբուսները, 26, 35 համարի ավտոբուսներն այնքան լիքն են եղել, պարզապես անհնար է եղել բարձրանալ դրանք:

Այդ ընթացքում մեր տեսախցիկը ֆիքսել է մի քանի այլ ավտոբուսների ծանրաբեռնվածությունը ևս: Ներկայացնենք դրանք նկարահանած ժամերով:

18:11

18:14

18:16

18:17

Սա, թերևս, որպես օրինակ այն խայտառակ իրավիճակի, որը տիրում է Երևանի տրանսպորտի ոլորտում: 

Ինչևէ: Առաջ շարժվելով տեղեկացնենք, որ շուրջ 35-40 րոպե անց 23 համարի ավտոբուսը (5459S համարանիշով) հաճել է ժամանել նշված կանգառ: Իբր կանգառում, այնուհետև ավտոբուսում մարդկանց քանակը քիչ էր, ուղևորը մի բան էլ «բոնուս նվեր» է ստանում ավտոբուսի անդաստիարակ վարորդ: Ստորև ներկայացված լուսանկարի պայմաններում ավտոբուսի վարորդն ուղիղ շանտաժ է անում, թե՝ առաջացեք, մինչև չառաջանաք, չեմ շարժվելու: 

Հետաքրքիր է, թե այդ «առաջ»-ը որտեղ է, որովհետև ինչպես նախորդ լուսանկարներում, այնպես էլ այստեղ երևում է, որ ոչ առջևում, ոչ էլ նախկին քաղաքապետի սիրած ետնամուտքում առանձնապես տեղ չկա: Իսկ ետնամուտքից բարձրանալ փորձողների վրա, տարրական էթիկայի ու դաստիարակության, համակեցության և վարվեցողության կանոնների մասին երբևէ չլսած վարորդը բարձրախոսով պատռում է կոկորդը, թե՝ հետևից մի նստեք (հավանաբար, նկատի ունի, որ ետնամուտքից բարձրացողները շատ ժամանակ չեն վճարում և այդ մետաղադրամներից շատերը հենց իր գրպանը չեն մտնում) կամ կտրուկ արգելակում է, մարդիկ իրար վրա են «թափվում»:

Ի վերջո, բանը հասել է նրան, որ մեր թղթակիցը ստիպված է եղել լռեցնել անվերջ գոռգռացող ու մի քանի կանգառում «մինչև չառաջանաք, չեմ շարժվելու» ասելով՝ շանտաժ անող վարորդին: 

Իր «մուննաթ» վարքագիծը նա, հավանաբար, կրկնօրինակել է քաղաքապետի աթոռը ձեռքը գցած Հրաչից, մեղադրելու չէ: Եթե Երևանի քաղաքապետը, նրա տեղակալները, ավագանու անդամները ոչ թե նկարվելու և «հասարակ քաղաքացի» երևալու համար տարին մեկ նստեն ավտոբուս, այլ ամեն օր ստիպված լինեն հասարակ երևանցու նման աշխատանքի գնալ, գուցե արագացնեն այս հարցի լուծումը, ոչ թե հուսադրող հայտարարություններով լապշա կախեն քաղաքացիների ականջներից: Այն քաղաքացիների, որոնց ձայները շատ շուտով ստիպված են լինելու մուրալ նույն իշխանությունները, այս անգամ, Տիգրան Ավինյանի համար...

Հ.Գ. Մինչ նյութը պատրաստում էինք հրապարակման, լուսանկար ստացանք մեր ընթերցողից: Այն արված է արդեն այսօր, 35 համարի ավտոբուսում: Մեր ընթերցողն ասաց, որ ինքը միաժամանակ 49 կանգնած մարդ է հաշվել ավտոբուսում (ընդհանուր` 73):

NEWSPRESS.am