Վենեսուելայի և Կոլումբիայի միջև սահմանը սեպտեմբերի 26-ին կբացվի
Կոլումբիայի և Վենեսուելայի միջև սահմանը, որը փակվել էր 2019 թվականին, կբացվի սեպտեմբերի 26-ին ինքնաթիռների և բեռների համար, հայտնել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն:
«Սեպտեմբերի 26-ին մենք կբացենք Կոլումբիայի և Վենեսուելայի միջև սահմանը: Որպես առաջին քայլ կվերականգնվեն երկու երկրների միջև ավիահաղորդակցությունն ու բեռնափոխադրումը: Հաստատում ենք կառավարության՝ եղբայրական հարաբերությունների վերականգնման հանձնառությունը»,-«Թվիթերի» իր պաշտոնական բլոգում գրել է Պետրոն:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն էլ նախօրեին Կարակասում ընդունել է Կոլումբիայի առևտրի նախարարին` նրա հետ քննարկելով երկու երկրների միջև կապերի վերականգնման ճանապարհային քարտեզը: