Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության և նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. ՇարմազանովԱրաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am
Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից
Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան
Ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել. Մայր Աթոռ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան«Վաչագանի ձոր»-ում քաղաքացի է մոլորվելԱնի Ավետիսյանն ու ամուսինը զանգել են ոստիկանություն, բայց իրենք ավելի շուտ են հասել տունՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 7-ին«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածքՊուտինի և Թրամփի զրույցն արագ կհամաձայնեցվի, եթե նման նախաձեռնություն լինի․ Պեսկով Արթուր Դանիելյանի գործը քաղաքական հետապնդումների համատեքստում հերթական կարմիր գիծն է․ փաստաբանՏեղի է ունեցել սխալ. Հ1-ի տնօրենը՝ Թաթայի համերգի մասինՋերմուկում էլեկտրական շչակներ են գործարկվելու
Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին ձերբակալվել է
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովինԱԺ 6 պատգամավորներ մեկնում են Սանկտ Պետերբուրգ. նրանցից 3-ն ընդդիմությունից ենԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր․ փաստաբանական խումբՄոսկվայում «3+3» ձևաչափով էներգետիկ համագործակցության հանդիպում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբՍրճարանում վեճից հետո Հրազդանի նախկին փոխոստիկանապետի տղան հոսպիտալացվել է․ կասկածյալը դպրոցի նախկին տնօրենի որդին էՏոկաևը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարի ևս մեկ տեղակալիՍևանա լճի ազդեցության գոտում գործող ասֆալտբետոնի արտադրամասի աշխատանքը կասեցվել էՓաշինյանը Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցելԿձեռնարկվի իրավական գործընթաց՝ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով. ԿԳՄՍՆԱրցախում 32 զանգվածային գերեզմшն են հայտնաբերելՌուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է ամբողջ Ուկրաինան. կան զոհեր և վիրավորներ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը. Էդուարդ ԱբրահամյանԱրթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբանԿրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊ-ն արձագանքել է միջադեպին«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՎրաստանից արտաքuվել են Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելՈւղևորի մատը մնացել է երթուղայինի արանքում, անդամահատվել. վարորդը փախչել է դեպքի վայրից. Կարինե ԹորոսյանՀայաստանի տնտեսությունը հենց հիմա վճարում է Կոսի կամ Կալլասի գովասանքներին արժանանալու դիմաց՝ կորցնելով եկամուտներ ու աշխատատեղեր․ քաղաքագետԳեղարքունիքի ոստիկաններն առգրավվել են երեք կիլոգրամից ավելի մարիխուանա. փորձել էին մեքենայով փախչել (տեսանյութ)Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա նա սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. ԱբրահամյանՊարեկները հայտնաբերել են տեսանյութերում երևացող երթևեկության կանոնները խախտած 4 վարորդի (տեսանյութ)Արաբկիրում վթարային ջրանջատում է. մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինիԳագիկ Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի
Երևանի ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում. Քրիստինե Վարդանյանը հրավիրում է իրավապահների ուշադրությունըԱնհետ կորածների հարցը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մաս է կազմում. Մևլութ Չավուշօղլու
Արթուր Դանիելյանին ձերբակալել են ՖԲ գրառման համար
Լևոն Քոչարյանը 3 օրով գործուղվում է Փարիզ՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստինԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnրՀայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղ գործընթացի ավարտ. Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը
Արթուր Դանիելյանին ձերբակալում են
Ադրբեջանում նշել են, թե քանի ադրբեջանցի է անհետ կորած համարվում արցախյան երկու պատերազմների ընթացքում
Հասարակություն

Տեղի է ունեցել ՀՀ ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Այս մասին հայտնում է ՄԻՊ հանրային կապերի բաժինը։

Բացման խոսքով հանդես եկավ Մարդու իրավուքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց հրավերին արձագանքելու համար թե՛ խորհրդի կազմում ընդգրկվելու և թե՛ այսօրվա միջացառմանը մասնակցելու առումով։ Գրիգորյանը նշեց, որ Պաշտպանի մանդատի կարևոր առաջնահերթություններից է կանանց իրավունքների պաշտպանությունը, որի ուղղությամբ հսկայական աշխատանք է կատարվել ու կատարվում թե՛ Պաշտպանի հաստատության և թե՛ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, անհատ իրավապաշտպանների կողմից։

«Պետական իշխանությունները, իհարկե, այս ոլորտի քաղաքականության առաջնային հասցեատերն են, թե՛ Սահմանադրությամբ երաշխավորված իրավահավասարության գործնական ապահովման և թե՛ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների, այդ թվում՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման ՄԱԿ-ի կոնվենցիայի շրջանակներում։ Ուստի, Կանանց իրավունքների խորհրդի ձևավորումը տրամաբանական քայլ է՝ միտված ջանքերի միավորմանն ու համագործակցության ամրապնդմանը»,- նշեց Պաշտպանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան։

«Հուսով եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհրդի ստեղծումը լուրջ քայլ կլինի այս ոլորտում աշխատող հասարակական կազմակերպություններին միավորելու համար՝ ապահովելով կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարի ուժեղացումը: Այս համատեքստում կցանկանայի նաև առանձնացնել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի երկարամյա համագործակցությունը, որի գերակա ուղղություններից է գենդերային իրավահավասարության քարոզչությունը և գենդերային հիմքով բռնության դեմ պայքարը»,- նշեց Լիլա Փիթրս Յահիան:

Այնուհետև Պաշտպանի աշխատակազմը ներկայացրեց խորհրդի նպատակները: Նշվեց, որ Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելը՝ որպես խորհրդատվական մարմին:

Նորաստեղծ խորհրդի խնդիրներն են աջակցել Պաշտպանին՝ կանանց իրավահավասարության ապահովման, քաղաքական մասնակցության ակտիվացման, կանանց նկատմամբ բռնության և գենդերային բռնության կանխարգելման աշխատանքներում, նպաստել կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, վեր հանել խնդիրներն ու բացերը` առաջարկելով օրենսդրական լուծումներ:

Մասնակիցները ներկայացրին իրենց ու իրենց կազմակերպությունների կատարած աշխատանքները։

Նիստին ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին։ Նա ելույթում իր շնորհակալությունը հայտնեց խորհրդի ձևավորման համար և նշեց, որ խորհուրդը պետք է կենտրոնանա այնպիսի հարցերի վրա, որոնք օգտակար կլինեն, բազմաթիվ գործընկերներ կմեկտեղեն իրենց ջանքերը։ «ԱՄՆ կառավարությունը, դեսպանատունը շատ կարևորում են այս հարցերը, և դեսպանատան շատ գործողություններ կենտրոնանում են այս խնդիրների վրա տարբեր տեսանկյուններից՝ կանանց հզորացում, անդրադարձ գենդերային խզվածքին, ինչպես նաև փորձ ապահովելու կանանց համար հնարավորություն՝ որպես առաջնորդ հանդես գալու»,- նշեց դեսպանը։

Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ևս ողջունեց խորհրդի ձևավորումը, կարևորեց նաև քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող կանանց հետ կապված իրավունքների բարձրաձայնման, իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերը, պարեկային ծառայությունում կին պարեկաների ներգրավումը։ Խորհրդի հետ համագործակցության պատրաստտակամություն հայտնեցին Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և հրավիրված այլ պետական կառույցների ներկայացուցիչներ։

Հաջորդիվ քննարկում տեղի ունեցավ առաջիկա տարվա ծրագրի և գործողությունների վերաբերյալ։ Քննարկվեցին Պաշտպանի աշխատակազմի կողմից մշակված «Ամփոփ հայացք՝ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգում կանանց ներգրավումը խթանելու ուղղությամբ» հայեցակարգի նախագիծն ու դրանից բխող միջոցառումների ցանկը։

Մասնակիցները մտքեր փոխանակեցին գործողությունների ծրագրի, իրականացման մանրամասների, ինչպես նաև յուրաքանչյուրն իր մասով ծրագրին աջակցելու մանրամասների վերաբերյալ։

Ամփոփելով քննարկումը և շնորհակալություն հայտնելով օգտակար քննարկման համար՝ Պաշտպանը նշեց, որ խորհրդի անդամների հետ քննարկում կսկսեն հաջորդ նիստի թեման որոշելու, առաջարկություններ անելու համար։

Նիստին մասնակցում էին պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ Ազգային ժողովի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպումն իրականացվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։

*****

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին որոշումը Պաշտպանը ստորագրել է 2022 թվականի օգոստոսի 25-ին։ Բացի նորաստեղծ խորհրդից, գործում են Պաշտպանին առընթեր երեք խորհրդատվական խորհուրդներ՝ Խոշտանգումների կանխարգելման,

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհուրդները: