Ուկրաինայում պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 5000 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
ՄԱԿ-ը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքում զոհված և վիրավորված 14059 խաղաղ բնակչի մասին։
Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգների խոսքով՝ զոհվել է 5767 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 8292-ը։
«Փաստացի թվերը, հավանաբար, շատ ավելին են։ Առնվազն 416 մարդ ենթարկվել է կամայական ձերբակալությունների և բռնի անհետացման ռուսական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում։ Դրանցից 16-ին մահացած են գտել, 166-ին ազատ են արձակել»,- ասաց նա։