Սաակաշվիլին ափսոսում է Վրաստան վերադառնալու համար
«Հայրս հասկանում է, որ այստեղ գալը սխալ էր, մեկ անգամ չէ, որ լսել եմ նրանից։ Կարծում եմ՝ նա գլխի ընկավ, կարծում է, որ չպետք է գար: Այսօր նրա առաջնահերթությունը պարզապես գոյատևելն ու առողջ մնալն է»։
Այդ մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որդին՝ Էդուարդ Սաակաշվիլին՝ Վիվամեդի կլինիկա հորը այցելելուց հետո։
Էդուարդ Սահակաշվիլիի խոսքով, դժվար է պատկերացնել, որ այս երկրում նախկին նախագահը կներգրավվի որևէ տեսակի քաղաքական գործունեության մեջ։ Նրա խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի ներկայիս ամենակարևոր խնդիրը դա առողջական խնդիրն է, ոչ թե քաղաքական պրոցեսներին մասնակցելը։