Սա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Մամուլ

Ես իմ կյանքում երբևէ տիկին Հակոբյանին չեմ տեսել, միայն հեռուստատեսությամբ․ Շուշանիկ Ներսիսյանը՝ Աննա Հակոբյանի հետ մտերիմ լինելու լուրերի մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 8-ին ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն ազատվեց պաշտոնից եւ այս պահին որեւէ զբաղմունք, պաշտոն զբաղեցնելու առաջարկ չունի։ Ասում է՝ լինի էլ՝ այս պահին չեմ դիտարկի։ Զրուցել ենք նրա հետ։

- Այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու ազատվեցիք պաշտոնից։

- Ինչ-որ մեկը նույն պաշտոնին անվերջ պիտի մնա՞։ Անձնական էին հարցերը։

- Կապված ՊԵԿ նախագահի՞ հետ։

- Չէ, չէ, իմ անձնական հարցերն էին․․․ Մի օր պիտի վերադառնայի, չէ՞։

- Բայց Դուք անակնկալ ազատվեցիք, չնայած 4 տարի պաշտոնավարել եք, մյուսներն արագ են փոխվում։

- Երեւի լավ եմ աշխատել, դրա համար երկար եմ մնացել։

- Գնահատե՞լ են իշխանությունները Ձեր աշխատանքը՝ Նիկոլ Փաշինյանը, Ռուստամ Բադասյանը։

- Իհարկե, ես գերագույն հարգանքի մթնոլորտում եմ աշխատել ու շատ հետաքրքիր։

- Իսկ ի՞նչ թողեցիք Ձեր հետևից մաքսային ոլորտում, կա և՛ գոհունակություն, և՛ դժգոհություն՝ կապված Ձեր աշխատանքի հետ։

- Դժգոհություն, բնականաբար, պիտի լիներ։ Երբ որ փոփոխություններ ես անում, միշտ չէ, որ մարդիկ՝ և՛ տնտեսվարողները, և՛ աշխատակիցները, պատրաստ են։ Ինձնից հետո ամենակարեւորը, երեւի թե, թողել եմ թվայնացող մաքսային տենդենցը, որը հիմա գիտեմ, որ շարունակվում է։

- Բայց Ձեզնից առաջ էլ՝ մինչև 2018-ը, թվայնացման գործընթացը մեկնարկել էր, և ահագին բան արվել էր, նույն տերմինալների, «կանաչ ուղի», «կարմիր ուղի»։

- «Կանաչ ու կարմիր ուղին» որեւէ ղեկավարի նախաձեռնությունը չէ, ու ինքն օրենսգրքով ուղղված պահանջ է, որ ցանկացած մաքսային ծառայություն պիտի ունենա, դա ոչ մեկին չի կարելի վերագրել։ Հիմա որ ասում եք՝ բավականին բան արվել է, ի՞նչ է արվել, տեղյա՞կ եք։

- Այո, օրինակ՝ կարգոները վերացրին, դուք եկաք վերականգնեցիք որոշ մասով։

- Բայց մենք թվայնացման մասին ենք, չէ՞, խոսում։ Դուք ինձ ասում եք՝ ի՞նչ եք թողել, ես ասում եմ՝ թվայնացում, Դուք ասում եք՝ դա արդեն իսկ կար։ Հիմա ես ասում եմ՝ ո՞րն էր, որ կար։ Դա ամենակարեւորն է, որովհետեւ, երբ որ թվայնացնում ես, էդ ժամանակ դու ապահովում ես, որ տնտեսվարողը մաքսավորի հետ այլեւս չշփվի։ Դա է ամենակարեւորը։ Ու ես գիտեմ, որ էն պրոյեկտը, որ ես նախաձեռնել էի, հիմա շատ լուրջ թափով առաջ է գնում եւ մինչեւ էս տարվա վերջ ներդրված կլինի։

- Ինչո՞ւ մարդ չեն նշանակում այդ պաշտոնին, ինչպե՞ս են «յոլա գնում»։

- Տեղյակ չեմ։ Մինչեւ ինձ ո՞նց են «յոլա գնացել», էնպես էլ՝ հիմա։ Ես կարծում եմ՝ պարոն Բադասյանը լրիվ ունակ է էդ ամեն ինչը ճիշտ ղեկավարել, քանի դեռ ինձ փոխարինող չկա։

- Եթե առանց ՊԵԿ փոխնախագահի հնարավոր է «յոլա տանել», ի՞նչ իմաստ ունի այդ հաստիքը պահել։

- Այդ հարցերը, կարծում եմ, ճիշտ կլինի՝ հենց ՊԵԿ նախագահին ուղղեք։

- Խոսվում էր, որ մաքսանենգություն ու կոռուպցիա կա։

- Վահե ջան, «Հրապարակ» օրաթերթի մասին էլ են շատ բան խոսում։ Ես շատ հարցերի ուշադրություն չեմ դարձնում, որովհետեւ կարծում եմ՝ շատ տնտեսվարողների կյանքում փոփոխություններն ակնհայտ են։ Իսկ խնդիրներ, իհարկե, բոլոր տեղերում կան, եւ էդ խնդիրներին լուծում տալով՝ առաջ ենք գնում։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, եթե վերցնում եք մի համակարգ, որը լի է բազում խնդիրներով, 1 կամ 2 տարվա ընթացքում էդ ամբողջ խնդիրները պետք է ինչ-որ փայտիկով․․․ Ոչ մեկիս ձեռքը կախարդական փայտիկ չկա։ Էդ խնդիրները հօդս չեն ցնդելու, էդ խնդիրները լուծելով՝ պիտի առաջ գնանք։

- Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ իր ձեռքում կա (2018-ի հունիսի 7-ին՝ ԱԺ ամբիոնից)։

- Ի՞նչ եք ուզում ես էդ Ձեր ասածին պատասխանեմ։

- Լավ, իսկ պահպանո՞ւմ եք Ձեր շփումներն իշխանությունների հետ։

- Ես շատ լավ ընկերներ ունեմ գործող իշխանության մեջ, եւ, այո, իհարկե, պահպանում եմ նրանց հետ կապը։

- Շատ է գրվում, որ Դուք Նիկոլ Փաշինյանի կնոջ հետ մտերիմ հարաբերություններ ունեք, հենց նա էր նպաստել Ձեր նշանակմանը, պաշտոնավարմանը։

- Իսկ որտեղի՞ց էր խոսվում, կհիշե՞ք․․․ չորս տարի ամբողջ մամուլը դրա մասին խոսեց, եւ ոչ միայն, որտեղի՞ց էիք էդ ինֆորմացիան վերցրել։

- Այդ մի ինֆորմացիան մեր թերթը չի գրել, գոնե առաջինը չի գրել, գուցե այլ լրատվամիջոցներում գրվել է, մենք օգտվել ենք այդ հրապարակումներից։ Դուք հիմա շփում ունե՞ք Փաշինյանի կնոջ հետ, մտերմություն չե՞ք ունեցել երբևէ։

- Այ, ուզում եմ, այ, էս հարցին չպատասխանեմ։ Ոնց որ չորս տարի գրել եք ու մտածել եք՝ Ձեր գրածը ճիշտ է, էդպես էլ մտածեք։

- Դե, քանի որ չեք պատասխանում, մարդիկ իրավունք ունեն մտածել, որ ճիշտ է։ Ի վերջո դա մամուլի աշխատանքն է։ Ինչը որ Ձեր անձին է վերաբերում, գուցե Դուք ծանր եք տանում, բայց մի քիչ լայն նայեք հարցին, կհասկանաք, թե ինչու է գրվել։

- Աննա Հակոբյանի ընկերուհին լինելը պատիվ է, եւ դա ընդհանրապես ծանր տանելու հարց չէ, դա մի կողմ եմ դնում ես։ Քանի որ տարատեսակ ու հետաքրքիր բաներ գրողը միայն Դուք եք, էն ամենահետաքրքիրները՝ ե՛ւ հորինվածները, ե՛ւ չհորինվածները․․․ Ձեզ ասեմ՝ ես երբեւէ տիկին Հակոբյանին չեմ տեսել իմ կյանքում, երբեւէ՝ միայն հեռուստատեսությամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։