Մեծ Բրիտանիայի նոր թագավորը դիմել է ժողովրդին
Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ը իր մոր՝ Եղիսաբեթ 2-րդի մահից հետո որպես միապետ առաջին անգամ հեռուստաուղերձով դիմեց ժողովրդին։
Իր ելույթի ժամանակ թագավորն իր ավագ որդուն Ուիլյամին հռչակեց Ուելսի արքայազն։
Ուելսի արքայազնի տիտղոսը կրում էր ինքը՝ Կառլ III-ը, նախքան գահ բարձրանալը։ Եղիսաբեթ II թագուհու մահից առաջ նա հայտնի էր որպես Ուելսի արքայազն Չարլզ։
Նրա որդիները նույնպես կոչվում էին Ուելսի արքայազներ։ Այժմ Ուիլյամը պաշտոնապես ստացել է այս կոչումը։