Հասանովը հրամայել է «պատրաստ լինել ադրբեջանական ստորաբաժանումների դեմ հնարավոր սադրանքներին անհապաղ պատասխանելուն»
Սեպտեմբերի 10-ին Կենտրոնական հրամանատարական կետում Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ ծառայողական խորհրդակցություն է անցկացվել, հայտնում է ԱՀ ՊՆ-ն։
Հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, ռազմական ճյուղերի հրամանատարներ, գերատեսչությունների գլխավոր վարչությունների, գերատեսչությունների ղեկավարներ:
Հասանովը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ադրբեջանական բանակի առջեւ դրված խնդիրների մասին։
Հանդիպման ընթացքում մանրամասն վերլուծվել են ադրբեջանա-հայկական պետական սահմանին օպերատիվ պայմաններն ու ներկա իրավիճակը:
Հասանովը հրամայել է «պատրաստ լինել ադրբեջանական ստորաբաժանումների դեմ հնարավոր սադրանքներին անհապաղ պատասխանելուն»: