Կառլ III-ը պաշտոնապե հռչակվեց Միացյալ Թագավորության նոր թագավոր
Իրավահաջորդության խորհուրդը պաշտոնապես Կառլ III-ին հռչակեց Միացյալ Թագավորության նոր թագավոր։ Հռչակագիրը անմիջապես ստորագրել են գահաժառանգ արքայազն Ուիլյամը, թագուհի Կոնսորթ Կամիլան, խորհրդի ղեկավարը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը և Քենթերբերիի արքեպիսկոպոսը, հայտնում է BBC-ն։
Բոլոր ներկաները, բացառությամբ արարողապետի, հագած են սև կամ մանուշակագույն հագուստ՝ ի նշան հանգուցյալ թագուհու վշտի:
Ներկաների առաջին շարքում էին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետները՝ Ջոն Մեյջորը, Գորդոն Բրաունը, Դեյվիդ Քեմերոնը, Թերեզա Մեյը։ Նրանց հետ միասին կանգնած է եղել նաև բրիտանական ընդդիմության առաջնորդ, Լեյբորիստական կուսակցության ղեկավար Սայրուսը։