Մահացել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի եղբայրը
Արցախի ԱԺ նախավահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Մետաքսե Հակոբյանի եղբոր՝ Գրիգորի Հարությունի Ասլանյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Հեռագիրը ստորև.
«Հարգարժան տիկին Հակոբյան
Ցավով տեղեկացանք Ձեր սիրելի եղբոր' Գրիգորի Ասլանյանի անժամանակ մահվան մասին։
ԱԺ ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն և զորակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին կիսում մեծ վիշտն ու կսկիծը։
Թող Աստված խաղաղության մեջ պահի Գրիգորի Ասլանյանի հոգին և մխիթարություն և սփոփանք պարգևի հարազատներին»: