«ՈւիգՄոր» բժշկական կլինիկայի աշխատակիցների կողմից սխալ բուժման և վիրահատության հետևանքով 6-ամյա աղջնակ է մահացել. հաղորդում դատախազությանը
Սեպտեմբերի 7-ին ոստիկանության կենտրոնական բաժին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից նյութեր են փոխանցվել ոստիկանության կենտրոնական բաժին, որ Երևանի բնակիչ Նունե Հ.-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, գրում է Shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վերջինս հայտնել է, որ «ՈւիգՄոր» ՓԲԸ բժշկական կլինիկայի աշխատակիցների կողմից սխալ բուժում և վիրահատություն կատարելու հետևանքով իր 6-ամյա աղջկա վիճակը կտրուկ վատացել է, ինչից հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ապրիլի 29-ին մահացել է։