Բուքինգհեմյան պալատից հայտնել են Եղիսաբեթ II-ի հուղարկավորության օրը և վայրը
Բուքինգհեմյան պալատից հայտնել են` Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։
Թագուհին կթաղվի իր հոր՝ Ջորջ VI-ի հուշահամալիրում, այն Վինձորի ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Գեորգի մատուռի մի մասն է:
Հետագայում մատուռ է տեղափոխվելու նրա ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի աճյունը, ով մահացել է 2021 թվականին և թաղվել Սուրբ Գեորգի մատուռի մեկ այլ հատվածում։