Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակները կիրականացվեն. Մեդվեդև
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակները, որոնք սահմանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կիրականացվեն, կիրակի օրը ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Այս մասին գրում է Ria.ru կայքը:
«Այն բոլոր նպատակները, որոնք դրել է մեր երկրի նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարը, դրանք կիրականացվեն այս գործողության ընթացքում»,- ասաց նա։