Խարկովի և Դոնեցկի շրջանները հոսանքազրկված են. Զելենսկի
Նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է ռուսական կողմի գնդակոծմանը, ինչի հետևանքով մի շարք շրջաններ հոսանքազրկվել են։
«Նույնիսկ անթափանց խավարի միջով Ուկրաինան և քաղաքակիրթ աշխարհը հստակ տեսնում են այս ահաբեկչական գործողությունները: Կանխամտածված և ցինիկ հրթիռային հարվածներ քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքների վրա: Ոչ մի ռազմական օբյեկտ: Խարկովի և Դոնեցկի շրջանները հոսանքազրկված են: Զապորոժյեում, Դնեպրոպետրովսկում կան մասնակի էլեկտրաէներգիայի խնդիրներ»,- ասել է նա։
Զելենսկին նշել է, որ ռուսաստանի հետ բարեկամությունն անհնար է: