Թուրքիան կշարունակի օգնել Ուկրաինային
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կիրակի օրը՝ սեպտեմբերի 11-ին, հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովի և Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ։
Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի մասնակիցները մտքեր են փոխանակել հումանիտար օգնության և հացահատիկի մատակարարումների վերաբերյալ, ինչպես նաև գոհունակություն են հայտնել Ստամբուլում Համատեղ համակարգման կենտրոնի աշխատանքից։
«Բացի այդ, ընդգծվում է, որ ուկրաինացի ժողովրդին տրամադրվող մարդասիրական օգնությունը կշարունակվի»,- ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։