Խոշոր պայթյուն Իրաքում. կան զոհեր և վիրավորներ
Իրաքի Բաբիլ նահանգում պայթյուն է որոտացել մարդատար ավտոբուսում:
Պայթյունը տեղի է ունեցել Շմոուլի քաղաքի բենզալցակայանում։
Ավտոբուսում եղել է 30 ուղեւոր։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհուսեյն Քոլիվանդը հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 19-ը։ Նա հավելել է, որ զոհվածների և վիրավորների թվում իրանցիներ կան։