Պարետ, փրկարար, ակադեմիկ, շինարար, բանկիր Տիգրան Ավինյանին ավագանին պետք է ընտրի ոչ միայն Երևանի քաղաքապետի տեղակալ. Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարետ, փրկարար, ակադեմիկ, շինարար, բանկիր և հավանաբար բազում այլ շնորհներ ու տաղանդներ ունեցող Տիգրան Ավինյանին, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Երևանի ավագանին ոչ միայն պետք է ընտրի Երևանի քաղաքապետի տեղակալ` քաղաքապետ ընտրվելու իշխանազավթման հանցանքի հիմքեր դնելու նպատակով, այլև միաժամանակ առաջարկություն ներկայացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որպեսզի նա ընդգրկվի նաև Երևանի ադրբեջանական թատրոնի հիմնադրման 140-ամյակ պետական հանձնաժողովի կազմում»: