ՆԱՏՕ-ն անցկացնում է հերթական զորավարժությունները. Milliyet
Միջերկրական և Էգեյան ծովերում ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժություններ են ընթանում։
Դրանց մասնակցում են դաշինքի 15 երկրի զինվորականներ, գրում է թուրքական Milliyet թերթը։
Զորավարժությունները ստացել են Dynamic Mariner-Mavi Balina-Nusret անվանումը: Դրանք կտևեն մինչև սեպտեմբերի 22-ը։
Զորավարժություններին ներգրավված է մոտ 8 հազար մարդ, 52 նավ, չորս սուզանավ, 34 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ։ Զորավարժություններին մասնակցում են թուրքական TCG Sancaktar ամֆիբիական գրոհային նավը: