Վերջին շաբաթում ապօրինի փողոցային առևտրի 36 արձանագրություն է կազմվել
Երևանի քաղաքապետարանը ոստիկանության հետ համատեղ քաղաքի տարբեր հատվածներում շարունակում է ուժեղացված ստուգայցերը՝ բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Զեկուցվել է, որ վերջին շաբաթում ապօրինի փողոցային առևտրի 36 արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ։ Ընթացքում է գտնվում 112 վարչական վարույթ»։