Արցախի Մարտունի քաղաքի որոշ թաղամասեր ժամանակավորապես կհոսանքազրկվեն
Ընթացիկ պլանային վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով՝ սույն թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 09:30-ից-14:00-ն ընկած ժամանակահատվածում հոսանքազրկվելու են Մարտունի քաղաքի «Աջափնյակ», «Կարվին» թաղամասերը, Մարտունու կենտրոնական հիվանդանոցը, «Ավանգարդ›› ԱԳԼՃԿ: Այս մասին տեղեկանում ենք «Արցախէներգո» ՓԲԸ-ից։