ՊՆ-ում արդեն 3 ժամ է՝ խորհրդակցություն է ընթանում․ մինչև լուսաբաց հնարավոր է հարձակում լինի. Oragir.news
Oragir.news-ի տեղեկություններով՝ արդեն 3 ժամ է՝ Պաշտպանության նախարարության բունկերում խորհրդակցություն է ընթանում։ Այս պահին էլ խորհրդակցությունը դեռ շարունակվում է։
Ըստ ՊՆ օպերատիվ տեղեկությունների՝ հնարավոր է մինչև լուսաբաց տեղի ունենա հարձակում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանը մեծ քանակության զինտեխնիկա և մարդկային ուժ է կուտակել 3 ուղղություններով` Քարվաճառ, Բերձոր և Նախիջևան։ Մեր տեղեկություններով՝ զորամասերի ողջ անձնակազմը բարձրացել է դիրքեր։
Տեղեկություններ կան այն մասին, որ Ադրբեջանի նպատակը Սիսիանի ճանապարհով Սյունիքը կտրելն է, ինչի վերջնանպատակը Սյունիքի միջանցքն է։ Ըստ էության՝ հարձակում է լինելու 2 կողմից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում