Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, վաղը դիմելու եմ արտգործնախարարին․ Ֆրանսիացի պատգամավոր
Այսօր երեկոյան Ադրբեջանը հարձակում է գործել Հայաստանի վրա՝ խախտելով երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը։
«Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել՝ հերթական անգամ խախտելով մեր բարեկամական երկրի տարածքային ամբողջականությունը։ Վաղն անմիջապես դիմելու եմ արտգործնախարար Կատրին Կոլոնեին, որպեսզի Ֆրանսիան կանգնի Հայաստանի կողքին»,- նշել է նախագահ Էմանուել Մարկոնի կուսակիցը։