Իրադրության թիվ մեկ պատասխանատուն տարբեր գերտերությունների հետ զրույցում Ադրբեջանի գործողություններն ընդամենը «սադրիչ» է որակում. Աբրահամյան
Ադրբեջանն ակնհայտորեն ագրեսիայի է դիմել՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անձեռնամխելիությունը վտանգի տակ դրել, իսկ իրադրության թիվ մեկ պատասխանատուն տարբեր գերտերությունների հետ զրույցում Ադրբեջանի գործողություններն ընդամենը «սադրիչ» է որակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Դեռ չեմ խոսում, որ Ադրբեջանն իր ողջ դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական ռեսուրսը կիրառում է Հայաստանին ագրեսոր ներկայացնելու և նախահարձակ գործողությունների մեջ մեղադրելու համար»: