Թշնամու հարձակման հետևանքով Մարտունու ԲԿ է տեղափոխվել 10 վիրավոր
Ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ է տեղափոխվել 10 վիրավոր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին հիվանդանոցից։
«Մեզ մոտ գտնվողների վիճակը բավարար է գնահատվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորներից 4-ին տեղափոխել են Երևանի բուժհաստատություններ, քանի որ նեղ մասնագիտական միջամտությունների անհրաժեշտություն կար, օրինակ` միկրովիրաբուժության, մենք այստեղ չունենք նման մասնագետ»,– ասացին հիվանդանոցից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում