NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Երկիր ենք կորցնում՝ ընկել ենք ֆեյսբուքյան մեկնաբանությունների հետևից. «Հրապարակ»

ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները որոշել էին երեկ՝ ԱԺ նիստին զուգահեռ, «Անի գրանդ» հյուրանոցում այլընտրանքային նիստ անցկացնել՝ «Հայաստանի իրական օրակարգը» անվանումը կրող օրակարգով։ Ներկա էին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, քաղաքական ու հասարակական տարբեր գործիչներ, մտավորականներ։ Մեկնարկը տրվեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերով, վարում էր ԱԺ նախկին փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Զրուցել ենք նրա հետ։

- Ինչո՞ւ որոշվեց հենց այս ձեւաչափը՝ այլընտրանքային նիստ դահլիճային պայմաններում, եւ մինչեւ ե՞րբ է գործելու։

- Նիստի բացման ժամանակ մենք հայտարարել ենք, որ Հայաստանի բոլոր առաջնային եւ կարեւոր օրակարգերի շուրջ ավելի ընդլայնված եւ ներկայացուցչական կազմով իրական  օրակարգերի շուրջ տեղի են ունենալու քննարկումներ, առաջարկվելու են լուծումներ, եւ էնպես չէ, որ հիմա եթե բոյկոտում ենք Ազգային ժողովի աշխատանքները, շատ կարեւոր եւ առաջնային հարցերը մնալու են առանց քննարկման, կամ բացակայելու են իրական տեսակետները։

- Այսինքն՝ ԱԺ ինչ-որ պահի կվերադառնա՞ք ձեր օրակարգով։

- Ազգային ժողովի վերաբերյալ շատ հստակ հայտարարել ենք մեր դիրքորոշումը՝ գրավոր, պաշտոնական հայտարարությամբ, եւ ասել ենք, թե որ օրակարգերով ենք լինելու Ազգային ժողովում, ինչ հարցեր ենք հետապնդելու եւ որ աշխատանքներին ենք մասնակցելու։

- Եթե իշխանությունը հրաժարվի ձեր օրակարգը մտցնել ԱԺ քննարկման, ո՞րն է լինելու ձեր քայլը, եւ ինչո՞վ է գնահատվելու դրա արդյունավետությունը՝ ձեր օրակարգով գնալ ԱԺ եւ մերժվելու։

- Մենք ստեղծելու ենք այլընտրանքային իրական հարթակներ՝ հարցերը քննարկելու համար։ Հիմա նույն այն օրակարգը, որը մերժվել է ԱԺ-ի կողմից, քննարկվում է այս դահլիճում՝ ավելի լայն եւ ներկայացուցչական կազմով եւ շատ ավելի բովանդակային, քան կարող է լինել Ազգային ժողովում։ Այսինքն՝ էն օրակարգը, որը չի դառնում Ազգային ժողովի օրակարգ, մենք դրա այլընտրանքային հարթակները ստեղծել ենք։

- Եթե Ազգային ժողովում, բացի սոցիալական ծրագրերից, օրակարգ բերեն նաեւ անվտանգային խնդիրներին վերաբերող հարցեր, ենթադրենք, Արցախի կարգավիճակի կամ տարածքներ հանձնելու մասին, կմասնակցե՞ք այդ նիստին։

- Կան հարցեր, որոնց ժամանակ, ըստ իրավիճակի եւ ըստ պայմանների, որոշում կընդունվի, բայց ձեւական քննարկումներ կամ հարցերը քննարկելու, իմիտացիա անելու գործընթացին մենք մասնակից չենք դառնա։ Թող ամբողջ աշխարհը տեսնի, որ ՔՊ-ն Արցախը հանձնելու եւ զոհաբերելու գործում միայնակ է, եւ Հայաստանի բոլոր առողջ քաղաքական ուժերը եւ հանրության հսկայական զանգված դեմ է այն օրակարգին, որ իրենք հետապնդում են։

- Իսկ ինչպե՞ս եք ընտրել հյուրերի ցանկը, նկատեցինք, որ Դիմադրության շարժման մասնակից ոչ բոլոր ուժերն են ներկա, օրինակ՝ «Հայրենիք» կուսակցությանը հրավիրե՞լ եք, նրանց չնկատեցինք դահլիճում։

- «Հայրենիք» կուսակցությանը եղել է հրավեր, կարծում եմ՝ ներկայացուցիչ ունեն, ես որքանով տեղյակ եմ՝ Արթուր Վանեցյանը Հայաստանում չէ։ Մենք բոլորին հրավիրել ենք, եւ էն ուժերի հետ որ համագործակցել ենք, շարունակելու ենք ավելի ընդլայնել համագործակցությունը։ Նաեւ շատ կարեւոր մի բան՝ բազմաթիվ արժանի մարդիկ, որ էսօր պետք է էստեղ լինեին, էս պահին ներկա չեն, բայց հաջորդ միջոցառումներին հրավիրելու ենք։ Օրինակ՝ հաջորդ նիստին ունենալու ենք սոցիալ-տնտեսական իրավիճակին նվիրված քննարկում, կրկին բազմաթիվ մարդիկ հրավիրված են։

- Իշխանությունը ասում է, որ հնարավոր է՝ սկսի ձեզ մանդատներից զրկելու գործընթաց, կարծես վճռական են տրամադրված։ Եթե ամռանը չիրականացրին, ապա աշնանային նստաշրջանի ավարտին հնարավոր է անեն։ Դուք ի՞նչ հակաքայլեր ունեք՝ դրան ի պատասխան։

- Էդ մանդատներն իրենք չեն տվել, որ զրկեն։ Եթե կգնան էդ ճանապարհով, մենք դրա դեմ ունենք համապատասխան հակաքայլեր, որ էդ ժամանակ կիրականացնենք։

- Արցախն էլ իրենք չէին ազատագրել, բայց հանձնեցին, չէ՞։ Հիմա, մանդատներն էլ իրենք չեն տվել, բայց կզրկեն, ինչպես պաշտոններից ձեզ զրկեցին։

- Ամեն ինչ փորձելու են, երկրում կա բեսպրեդել, կա անօրինականություն, իրենց համար օրենք, Սահմանադրություն, ընդդիմության իրավունքներ չկան, բայց Ազգային ժողովը հասարակ լեգիտիմության խնդիր ունի։ Հետեւաբար, կգնա՞ն էդ ճանապարհով, մենք դրա դեմ համապատասխան քայլեր կձեռնարկենք։

- Ինչպիսի՞ քայլեր, ձեր ցուցակի հաջորդ համարները, օրինակ, կվերցնե՞ն մանդատը, թե՞ ոչ։

- Հավանական սցենարներ կան, ու էդ ժամանակ կորոշենք՝ դրանցից որն ենք կիրառում։

- Օրինակ՝ «Հայաստան» դաշինքը վստահություն ունի՞ իր ցուցակի մյուս անդամների մասով, որ եթե ձեզ զրկեն մանդատներից, հաջորդ համարները եւս կհրաժարվեն մանդատից։

- Էս պահին նման որոշում չունենք։ Ունենք այն որոշումը, որը հրապարակել ենք։ Կգա իրավիճակը, կփորձեն գնալ մանդատներից զրկելու ճանապարհով, մենք էլ, ըստ այդ իրավիճակի, ունենք համապատասխան սցենարներ, որոնցից մեկով կառաջնորդվենք։

- Այս օրերին Ֆեյսբուքում նորից ընդդիմադիր տարբեր թեւեր ուղղակի կամ անուղղակի կերպով իրար են մեղադրում, թե ով է մեղավոր Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու, պահելու կամ դիրքերն ամրացնելու հարցում։ Ինչո՞ւ է նորից կռիվ ընկել ընդդիմության մեջ։ Իհարկե, դա Դուք հիմա կհերքեք, բայց հակառակն է երեւում։

- Դուք մինչեւ հարց տալը մի՛ որոշեք՝ ես ինչ պետք է պատասխանեմ։

- Եթե չեք հերքում՝ շատ ավելի լավ։

- Ես չեմ հերքում, որովհետեւ նման քննարկումներ կան, բայց ես էդ օրակարգի մեջ չեմ մտնելու ու ամեն ինչ անելու եմ՝ չմտնեմ, որովհետեւ դա որեւէ բան՝ դրական իմաստով, չի տալու։ Դա Նիկոլի օրակարգն է՝ երկիրը շարունակել պահել անցյալում, ներկա-նախկին անել եւ այլն։

- Նիկո՞լն է պառակտում ընդդիմության շարքերը։

- Չէ, էդ նախկին հարցեր քննարկելը։ Մենք պետք է գնահատենք ստեղծված իրավիճակը, հասկանանք՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինչ արդյունավետ քայլեր պետք է ձեռնարկենք։ Եթե գնանք սկսենք՝ գող կատու, փիսո, չգիտեմ ինչ, թե ով ինչ արեց էս անցած 30 տարվա մեջ, կշարունակենք քննարկել անցյալը, կկորցնենք ներկան ու ապագան։ Դրա համար էդ հարցի մեջ ես չեմ պատրաստվում մտնել։ Ամեն ինչ տեղի է ունեցել հանրության առջեւ, բոլորը գիտեն բոլորին, էսօր պետք է խոսեն ներկայից ու ապագայից։

- ՀՀԿ-ից, օրինակ, ակնարկում են, որ Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, հիշում են, որ ՀՅԴ-ն է կողմ քվեարկել Նիկոլի՝ վարչապետ ընտրվելուն։ Այս լարվածությունն ինչի՞ց է առաջացել։

- Ես էդ հարցերի մեջ մտնելու իմաստ չեմ տեսնում, որովհետեւ գիտե՞ք ինչքան է ծիծաղելի էս ամեն ինչը․ երկիր ենք կորցնում՝ ընկել ենք ֆեյսբուքյան մեկնաբանությունների հետեւից։

- Դե, ուզում են հասկանալ, թե այդ կործանման հիմքերը երբ եւ ում կողմից են դրվել։

- Պատասխանեցի ես այդ հարցին։

- Իսկ փողոցային պայքարին վերադարձ կլինի՞։

- Իհարկե, փողոցային պայքարը չի վերջացել, որ մի հատ էլ վերադարձ լինի։ Մենք ասել ենք՝ էն ռեժիմին, որ ունեցել ենք մայիս ամսին՝ 24-ժամյա վրաններ տեղադրել, էս պահին չենք անցնում, բայց չի բացառվում, որ մի գեղեցիկ օր անցնենք նաեւ պայքարի էդ ինտենսիվությանը։ Պարզապես պետք է ավելի լավ նախապատրաստվել եւ կազմակերպվել։

- Ամռան տաք ամիսները՝ լավ եղանակային պայմանները բաց թողեցիք, առջեւում աշուն է, ձմեռ է, եղանակային վատ պայմաններում բարդ կլինի ժողովրդին փողոց դուրս բերելը։

- Կյանքը եւ ժամանակը բոլոր հարցերի պատասխանը կտան, մենք ձմեռն էլ ենք մնացել փողոցում, ամառվա կեսն էլ ենք մնացել, բոլորը մոռացել են՝ ինչի միջով ենք անցել․ ոչինչ։

- Ես չեմ մոռացել, պարզապես արդյունք չի տվել դեռեւս այդ պայքարը, պարոն Սաղաթելյան։ Ինչո՞ւ արդյունք չտվեց։

- Էս պահին մենք արդյունք չենք ունեցել, բայց դա չի նշանակում, որ պայքարը պետք է դադարի, պետք է պայքարենք էնքան, մինչեւ հասնենք վերջնական արդյունքի։