ՀՀ-ն ունի զենք ձեռք բերելու ֆինանսական հնարավորություն, բայց ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել մեզ, իսկ ովքեր կվաճառեն՝ չունեն անհրաժեշտ զենք․ Փաշինյան
ԱԺ ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե կա՞ արգելք, որ ինքնապաշտպանական նպատակով կարողանանք այլ երկրներից զենքեր ձեռք բերել։
«Զենք ձեռք բերելն ունի 4 բաղադրիչ` ֆինանսական, քաղաքական, տեխնիկական և տրանսպորտային։ ՀՀ-ն ունի բոլոր ֆինանսական հնարավորություններն իրեն անհրաժեշտ պաշտպանական զինամթերքը ձեռք բերելու համար։ Իսկ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ պատրաստ լինել-չլինելն իր հետևից անվտանգային նոր սպառնալիքներ է ստեղծում։
Անդրադառնալով տեխնիկական բաղադրիչին` Փաշինյանը նշեց, որ որոշ երկրներ էլ պատրաստ են ՀՀ-ին զենք վաճառել, սակայն չունեն անհրաժեշտ զենքը։