Ադրբեջանը հարվածներ է հասցնում ուղղակիորեն բնակելի շենքերին. կադրեր՝ Վերիշեն գյուղի գիշերային հրետակոծության հետևանքներից
Bagramyan26 տելեգրամյան ալիքի տրամադրության տակ են հայտնվել Գորիս համայնքի Վերիշեն գյուղի գիշերային հրետանային գնդակոծության հետևանքների կադրերը։
Լուսանկարները վկայում են, որ Ադրբեջանը հարվածներ է հասցնում ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներին և ուղղակիորեն բնակելի շենքերին։