Հայաստանի օդային սահմանը բաց է. հետաձգված թռիչքներ չկան
Հայաստանի դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքը չի ազդել քաղավիացիայի աշխատանքի վրա, օդային սահմանը բաց է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
«Թռիչքներն իրականացվում են ըստ գրաֆիկի, փոփոխություններ չկան։ Օդային սահմանի փակվելու վերաբերյալ պաշտոնական որևէ հրաման կամ տեղեկություն չկա»,– հայտնեց Աղաբեկյանը։