Ե՞րբ ենք վերջապես հասկանալու, որ Նիկոլը ո՛չ ապիկար է, ո՛չ ապաշնորհ, ո՛չ հիմար, ո՛չ խելագար, ո՛չ էլ խեղճ է. Կարեն Վրթանեսյան
Ե՞րբ ենք հասկանալու, որ պարտությունները շարունակվում են ու կշարունակվեն այնքան, քանի դեռ Հայաստանում իշխանության գլխին մարդիկ են, որոնք շատ խելացի ու նպատակաուղղված ձևով սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Ե՞րբ ենք վերջապես հասկանալու, որ Նիկոլը ո՛չ ապիկար է, ո՛չ ապաշնորհ, ո՛չ հիմար, ո՛չ խելագար, ո՛չ էլ խեղճ է:
Ե՞րբ ենք հասկանալու, որ սկզբում հմտորեն պարալիզացրեց պետական համակարգերը, լրիվ անպատրաստ վիճակով երկիրը բերեց-հասցրեց պատերազմի դուռը, ամբողջ պատերազմի ընթացքում բոլոր որոշումներն ընդունեց այնպես, որ հետևանքներն ամենավատը լինեն Հայաստանի համար (բայց որ հետո դրանց մեղքը կարողանա ուրիշների վրա բարդել), իսկ պարտությունից հետո էլ թշնամուն նվիրեց շատ ավելի շատ, քան թշնամին կարողացել էր զավթել զենքով։
Ե՞րբ ենք հասկանալու, որ պարտությունները շարունակվում են ու կշարունակվեն այնքան, քանի դեռ Հայաստանում իշխանության գլխին մարդիկ են, որոնք շատ խելացի ու նպատակաուղղված ձևով սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը»։