Հորդորում եմ Բաքվին՝ անհապաղ վերադառնալ բանակցային սեղան. Եվրախորհրդարանում Հվ. Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար
Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հայտարարություն է տարածել Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ:
«Խստորեն դատապարտում եմ երեկ գիշեր Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական հարձակումը ՀՀ տարածքի բազում թիրախների վրա։ Արձանագրվել է ինտենսիվ հրետակոծություն և ԱԹՍ-ների հարձակումներ, որոնք թիրախավորել են Սյունիք, Վայոց ձոր և Գեղարքունիք մարզերը և պատճառ դարձել անհայտ թվով զոհերի։ Այս նոր ագրեսիան շարունակությունն է Բաքվի՝ մարտին և օգոստոսին Լեռնային Ղարաբաղի շփման գծի հրադադարի լուրջ խախտումների։
Բաքուն օգտվել է համաշխարհային և տարածաշրջանային իրավիճակից՝ ստեղծված Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմամբ։ Ես դիմում եմ միջազգային հանրությանը, և, մասնավորապես, Եվրոպական միությանը՝ արձագանքել այս անթույլատրելի ուժի կիրառմանը պարզ պատասխանով։ Այժմ անատամ հայտարարությունների ժամանակը չէ՝ զսպվածության կոչ անելու «երկու կողմերին»։
2 շաբաթ առաջ Ադրբեջանը և Հայաստանը Բրյուսելում համաձայնեցին սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը 1 ամսվա ընթացքում։ Ես հորդորում եմ Բաքվին բաց չթողնել այս պատմական հնարավորությունը և անհապաղ վերադառնալ բանակցային սեղան»:
