ԵԽԽՎ-ն կոչ է անում դե-էսկալացնել իրավիճակն ու դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներն ինչպես հայտնի է բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել եւ զգալի վնաս հացրել։ Այս իրավիճակով պայմանավորված ԵԵԽՎ նախագահ Թայնի Կոքսն ու ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենին հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է․
«Ռազմական ուժի կիրառությունը բացարձակապես անընդունելի է ԵԽ անդամ պետությունների միջեւ վիճելի հարցերի կարգավորման համար։ Ուստի կոչ ենք անում Ադրբեջանին ու Հայաստանին հրաժարվել հետագա բոլոր քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի վատթարացմանը, պահպանել միջազգային համաձայնագրերն ու առանց հապաղման սկսել խաղաղության բանակցություններ։ Կոչ ենք անում ԵԽ անդամ պետություններին պահպանել անդամակցելիս ստանձնած պարտավորությունները, մասնավորապես հակամարտությունները խաղաղությամբ կարգավորելու հանձնառությունը։ ԵԽ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին»։