Մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Վլադիմիր Պուտինը
Մեկնարկել է ՀԱՊԿ-ի առցանց գագաթնաժողովը, որը գումարվել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին լարվածության ֆոնին, հայտնել է Դմիտրի Պեսկովը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առցանց գագաթնաժողովին:
Այս նիստը հերթական նիստը չէ, այն օպերատիվ գումարվել է Հայաստանի խնդրանքով։