Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 7-ին«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածքՊուտինի և Թրամփի զրույցն արագ կհամաձայնեցվի, եթե նման նախաձեռնություն լինի․ Պեսկով Արթուր Դանիելյանի գործը քաղաքական հետապնդումների համատեքստում հերթական կարմիր գիծն է․ փաստաբանՏեղի է ունեցել սխալ. Հ1-ի տնօրենը՝ Թաթայի համերգի մասինՋերմուկում էլեկտրական շչակներ են գործարկվելու
Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին ձերբակալվել է
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովինԱԺ 6 պատգամավորներ մեկնում են Սանկտ Պետերբուրգ. նրանցից 3-ն ընդդիմությունից ենԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել են ընտանիքի մյուս անդամներին, որոնք ստացվել են որպես նվեր․ փաստաբանական խումբՄոսկվայում «3+3» ձևաչափով էներգետիկ համագործակցության հանդիպում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբՍրճարանում վեճից հետո Հրազդանի նախկին փոխոստիկանապետի տղան հոսպիտալացվել է․ կասկածյալը դպրոցի նախկին տնօրենի որդին էՏոկաևը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարի ևս մեկ տեղակալիՍևանա լճի ազդեցության գոտում գործող ասֆալտբետոնի արտադրամասի աշխատանքը կասեցվել էՓաշինյանը Պուտինին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցելԿձեռնարկվի իրավական գործընթաց՝ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով. ԿԳՄՍՆԱրցախում 32 զանգվածային գերեզմшն են հայտնաբերելՌուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է ամբողջ Ուկրաինան. կան զոհեր և վիրավորներ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՀՀ ԱԳՆ կայքից անհետացել է Հայաստանի «Արտաքին քաղաքականություն» էջի բովանդակությունը. Էդուարդ ԱբրահամյանԱրթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբանԿրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի. ՄԻՊ-ն արձագանքել է միջադեպին«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՎրաստանից արտաքuվել են Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելՈւղևորի մատը մնացել է երթուղայինի արանքում, անդամահատվել. վարորդը փախչել է դեպքի վայրից. Կարինե ԹորոսյանՀայաստանի տնտեսությունը հենց հիմա վճարում է Կոսի կամ Կալլասի գովասանքներին արժանանալու դիմաց՝ կորցնելով եկամուտներ ու աշխատատեղեր․ քաղաքագետԳեղարքունիքի ոստիկաններն առգրավվել են երեք կիլոգրամից ավելի մարիխուանա. փորձել էին մեքենայով փախչել (տեսանյութ)Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա նա սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. ԱբրահամյանՊարեկները հայտնաբերել են տեսանյութերում երևացող երթևեկության կանոնները խախտած 4 վարորդի (տեսանյութ)Արաբկիրում վթարային ջրանջատում է. մինչև ժամը 15:00-ն ջուր չի լինիԳագիկ Ծառուկյանի շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվել
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի
Երևանի ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում. Քրիստինե Վարդանյանը հրավիրում է իրավապահների ուշադրությունըԱնհետ կորածների հարցը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի մաս է կազմում. Մևլութ Չավուշօղլու
Արթուր Դանիելյանին ձերբակալել են ՖԲ գրառման համար
Լևոն Քոչարյանը 3 օրով գործուղվում է Փարիզ՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստինԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnրՀայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղ գործընթացի ավարտ. Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը
Արթուր Դանիելյանին ձերբակալում են
Ադրբեջանում նշել են, թե քանի ադրբեջանցի է անհետ կորած համարվում արցախյան երկու պատերազմների ընթացքում
Ադրբեջանցիք էս 3 օր ա` ընկել են կոնկրետ իմ հետևից, անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել... էս գործն էլ դե պատիժն ա. Արթուր Դանիելյանին հրավիրել են ՔԿ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ տեղափոխել են Ազգային պատկերասրահ. տեղի ունեցել ցուցադրություն (տեսանյութ)Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը. ԱլիևԴաժան տեսանյութի ուսուցչուհուն ազատելու են աշխատանքից. որ դպրոցում են ծեծել 2-րդ դասարանի աշակերտուհունԺաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերինԱյսօր՝ մինչև 17:00-ը, մի շարք հասցեներում լույս չի լինիՄարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է. «Իրավունք»
Հասարակություն

Համահայկական ու համաժողովրդային դիմադրություն Ադրբեջանի բարբարոսությունների դեմ. Արամ Ա կաթողիկոսի պատգամը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատգամ է հղել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ՝ շեշտելով. «Այո՛, հայոց բանակին կողքին համահայկական ու համաժողովրդային դիմադրութիւն ցեղապաշտ, արիւնարբու ու յարձակողապաշտ Ազրպէյճանի դէմ: Փաստօրէն այլ ճանապարհ չկայ»։


Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, Արամ Ա կաթողիկոսը նաև նշել է. «Երբ 4-օրեայ ու 44-օրեայ պատերազմներով ու ապա շարունակուող յարձակումներով Ազրպէյճան կը փորձէ ինքնիշխան ու խաղաղ ապրելու մեր ժողովուրդին իրաւունքը խլել:

Երբ անտեսելով միջազգային օրէնքը, թէ՛ պատերազմի եւ թէ՛ զինադադարի շրջանին, կը փորձէ դիմել անմարդկային ու անարգ միջոցներու:


Երբ արհամարհելով քաղաքական բանակցութիւնները, կը փորձէ զէնքի ուժով ինքզինք պարտադրել:

Երբ իր անպատասխանատու մօտեցումով, յարձակողապաշտ ոճով եւ բիրտ միջոցներով կը փորձէ իր տեսակէտները պարտադրել նոյնիսկ միջազգային համայնքին…:

Ո՛չ, կարելի չէ ընդունիլ անմեղ զոհերով ու պատերազմական գերիներով հպարտացող ներկայ ժամանակներու ցեղասպանին շարունակուող ոճիրը:

Ո՛չ, կարելի չէ ընդունիլ Հայաստանին հողային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը բիրտ ուժի գործածութեամբ վտանգող Ազրպէյճանի նկրտումները:

Ո՛չ, կարելի չէ ոչ-քաղաքակիրթ միջոցներով մեր ժողովուրդի արժանապատուութիւնը վիրաւորող պետութեան մը անպատասխանատու վերաբերումը:

Արդ, Հայաստանի հանրապետութեան հողային ամբողջականութիւնը ու գերիշխանութիւնը վտանգող ճակատագրական այս կացութեան դիմաց՝

Անհրաժեշտ է դուռը թակել բոլոր բարեկամ եւ ոչ-բարեկամ երկիրներուն, մօտաւոր եւ հեռաւոր ղեկավարներուն, շրջանային թէ միջազգային կազմակերպութիւններուն:

Անհրաժեշտ է իրաւական միջոցներով անպատժելիութեան քողը վար առնել Ազրպէյճանի վրայէն:

Անհրաժեշտ է հայոց բանակի կողքին համահայկական ու համաժողովրդային դիմադրութեան զանգը հնչեցնել: Սա մեր ժողովուրդին արդար իրաւունքն է: Իր գոյութիւնը, անկախութիւնը, անվտանգութիւնը պահելու կոչուած ժողովուրդի մը հաւաքական դիմադրութիւնը մարդկային իրաւունքներուն անբաժան մասը կը կազմէ:

Ազրպէյճանը պէտք է իմանայ, որ Հայաստանի ու Արցախի կողքին իր դիմաց կը գտնուի նա՛եւ Սփիւռքը, մեր ո՛ղջ ժողովուրդը՝ իր ամբողջ կարողականութեամբ. հետեւաբար ան չի կրնար մեր ժողովուրդին հաւաքական կամքը ընկճել:

Ազրպէյճանը պէտք է իմանայ, որ մեր ժողովուրդի հին ասացուածքին համաձայն «որ ո՛չ լուիցէ բանիւ, լուիցէ գանիւ» (ան որ խօսքով չի հասկնար, գաւազանով միայն կը հասկնայ):

Փաստօրէն ներկայ քաղաքակիրթ աշխարհին մէջ Ազրպէյճանը խօսքի լեզուէն չ’ուզեր հասկնալ: Հետեւաբար, անոր հետ հարկ է խօսիլ գաւազանի լեզուով՝ դիմելով համաժողովրդային դիմադրութեան բոլոր միջոցներով, բոլոր մարզերէն ներս ու բոլոր մակարդակներու վրայ:

Հարկ է դիմել համահայկական դիմադրութեան ամրապնդելով մեր ներքին միասնականութիւնը՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք ղեկավարներու շուտափոյթ ու միատեղ հանդիպումով եւ մեր ողջ ազգին մարդուժին ու ներուժին համախմբումով»: