Զոհված զինծառայողների ծնողների միասնականության կոչը` Եռաբլուրից
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները Եռաբուրում են և հանդես են եկել համախմբվելու կոչով: Հայաստանում պատերազմական դրության լուրը լսելուն պես անմիջապես ոտքի կանգնած ծնողները հավաքվել են՝ հասկանալու,թե ինչ կարելի է անել։
Պատերազմը դեռևս չի ավարտվել, պետք է համախմբվել, որ նոր զոհեր չլինեն, կոչմ են արել նրանք և նշել, որ բոլորը միահամուռ ուժերով պետք է մտածեն հայ ազգի համար, ոտքի կանգնեն, ով ինչով կարող է՝ օգնեն, բոլորը պետք է զգոն լինեն և պատրաստ՝ դիմակայելու։