Մոտ 2 ժամ առաջ սկսել են փոքր տրամաչափի զենքերից կրակել, հետո հրետանի, անօդաչուներ են սկսել կիրառել․ Դավիթ Շահնազարյան
Մոտ երկու ժամ առաջ սկսել են փոքր տրամաչափի զենքերից կրակոցներ արձակել, ապա տրամաչափերը մեծացրել են, որից հետո հրետանային միջոցներ, անօդաչուներ են սկսել կիրառել, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
«Հիմնական ուղղությունը Սոթք ու Նորաբակ ուղղություններն են։ Այս պահին չեմ կարող ինֆորմացիա տալ՝ տուժող կամ վնասված շինություններ կան, թե ոչ, իրավիճակը խառն է։ Տեղյակ եմ, որ որոշ մարդիկ իրենց միջոցներով Նորաբակից դուրս են եկել, խառն է վիճակը, կազմակերպված տարհանման մասին տեղեկություն չկա»,– ասաց նա։